Մեր Նախագծերը
ԷՆԵՐՋԻ ՍԻՍՏԵՄՍ ընկերությունը իրականացրել է էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ծրագրեր Հայաստանում և արտերկրում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում, Ղազախստանում, Ուզբեկստանում։ Մեր նախագծերը հիմնվում են մի շարք սկզբունքների վրա։
Էներգետիկ բարեփոխում ևգլոբալ անցումային միտումներ
Ելնելով գլոբալ անցումային միտումներից և փոփոխվող իրավական կարգավորումներից՝ իր մի շարք նախագծերի շրջանակներում ընկերությունը զարգացրել և իրագործել է մի շարք էներգետիկ կառավարման լուծումներ տարբեր բնույթի գործունեություն ծավալող կազմակերպությունների համար՝ ժամանակակից էներգետիկ շուկայում արդյունավետ ինտեգրման համար։
Վերականգնվող էներգիայի և ածխածնի ցածր արտանետումով լուծումներ
Մեր իրականացրել ենք արևային և հողմային էներգիայի մի շարք ծրագրեր Հայաստանում և արտրերկրում՝ օգնելով մեր գործընկերներին դառնալ բնապահպանական տեսանկյունից ավելի կայուն, արդյունավետ և հաջողակ։ Վերակնգնվող էներգետիկայի ծրագրերի մեր պորտֆելը ներառում է կայանների էսքիզային նախագծերի կազմման, շինարարության կառավարման, սեփականատիրոջ ինժեների և խորհդրատվական ծառայությունների մատուցում։
Ռեսուրսների օպտիմալացում և բարելավում
Մեր էներգետիկ աուդիտի, էներգետիկ կառավարման և մոնիտորինգի, ինչպես նաև կառուցապատման կանաչ հավաստագրման նախագծերը զգալիորեն շահել են կոմունալ (էլեկտրաէներգիա, ջուր, գազ) և գործարկման ծախսերի կրճատումից։ Մենք բարելավել ենք մեր գործընկերների էներգասպառման ռազմավարությունը՝ առավելագույնի հասցնելով դրա համապատասխանությունը ֆինանսական քաղաքականությանը և աճի տեսլականին։