ԿԱՐԲՈՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԷՆԵՐՋԻ ՍԻՍՏԵՄՍ ընկերությունը ՕՊՏԻՄՈՒՄ ընկերությունների խմբի հետ սերտիֆիկացման նախագծի շրջանակներում սերտ համագործակցության արդյուքնում ներկայացրեց «11 արևային կայան ՀՀ-ում» ծրագիրը Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում՝ մեծ քայլ անելով դեպի Երկիր մոլորակի կանաչ ապագա և նպաստելով երկրի կայուն զարգացմանը: Նախագծի նպատակը ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումն է՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների միջոցով էլեկտրաէներգիա արտադրելու և կայանները Հայաստանի էլեկտրական ցանցին ինտեգրելու միջոցով։ Կայանների ընդհանուր դրվածքային հզորությունը 55 ՄՎտ է։ Նախագիծը կյանքի կոչեցին New Energy, EES, Energy Systems, AS Energy, Ventus Energy, Promsun, Helios Energy և Bari Arev ընկերությունները, որոնք ներկայացնում են Հայաստանը, Սլովենիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը։

Վիդեոյի հիմն. նկար